211652_close_icon
views-count54853 դիտում article-date 22:36 14-04-2020

Ավտովթար Լոռու մարզում. ոստիկանության ծառայողը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Opel մակնիշի 36 MS 344 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս անհայտ պայմաններում, Երեւան-Սպիտակ ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել դաշտի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը, ում առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություներով՝ հիվանդանոց տեղափոխվածը ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի ծառայող է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր