211652_close_icon
views-count3864 դիտում article-date 17:32 14-04-2020

Ռևազյանը մտադիր է Հայաստան վերադառնալ երեխայի ծնունդից հետո հնարավորինս շուտ

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանը մտադիր է Հայաստան վերադառնալ իր երեխայի ծնունդից հետո հնարավորինս շուտ: [url=https://armenpress.am/arm/news/1012135.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ Ռևազյանն այս մասին ասաց տեսակապով ասուլիսում: Նա նախ հիշեցրեց, որ այժմ Դանիայում է՝ Կոպենհագենում, որտեղ իր ընտանիքը, իր ծնողներն են: «Դեկրետային արձակուրդում եմ, բայց շարունակում եմ աշխատել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, թռիչքային անվտանգության խնդիրներով պայմանավորված: Դա իմ որոշումն է եղել, որ շարունակեմ աշխատել մինչև վերջ: Լավ եմ զգում ինձ, խնդիր չկա: Ես կվերադառնամ որքան հնարավոր է շուտ: Երեխան մի քանի ամսական լինի, ես կցանկանամ վերադառնալ, բայց դա կախված է նաև թռիչքներից, որովհետև հիմա թռիչքներ չկան»,-ասաց Ռևազյանը: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը Դանիա է մեկնել հղիության առիթով արձակուրդի շրջանակում՝ ընտանիքի կողքին լինելու համար:

Նմանատիպ նյութեր