Տաթևիկ Ռևազյանը վերադարձել է Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ դեկրետային արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանը Դանիայից վերադարձել է Հայաստան: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Ռևազյանը դստեր հետ տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում:
«Երեւանյան շատրվանների հանդեպ իմ սերը Մոնթեայի հետ կիսելիս:Վերջապես վերադարձանք մեր գեղեցիկ Երեւան»,-տեսանյութին կից գրել է Ռևազյանը:
Մարտ ամսին հայտնի էր դարձել, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը Դանիա էր մեկնել հղիության առիթով արձակուրդի շրջանակում՝ ընտանիքի կողքին լինելու համար: Տաթևիկ Ռևազյանն ավելի ուշ հայտնել էր, որ մտադիր է Հայաստան վերադառնալ իր երեխայի ծնունդից հետո հնարավորինս շուտ: Նրա առաջնեկը՝ Մոնթեան լույս աշխարհ է եկել մայիսին: