2487 դիտում
10:37 01-10-2019
Տաթևիկ Ռևազյանը ամենաակտիվ ճամփորդող պաշտոնյան է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ամենաակտիվ ճամփորդող պաշտոնյան է: Ասել է թե` Ռևազյանն առաջին տեղում է գործուղման մեկնող պաշտոնյաների շարքում: Օրինակ` նա այս տարվա փետրվարի 12-16-ը եղել է Բելգիա` Բրյուսելում, ապա Իռլանդիայում: Մարտի 31-ից ապրիլի 5-ը գործուղվել է Հնդկաստան, ապրիլի 6-ից 12-ը` Սինգապուր, հունիսի 10-ից 17-ը` Մեծ Բրիտանիա, Բելգիա, Ռումինիա, հուլիսի 17-ից 19-ը` ՌԴ: Ռևազյանի գործուղումների շարքը այսպես կարելի է անդադար շարունակել: Բայց նկատենք, որ նրա գործուղումների մասին կոմիտեի պաշտոնական կայքէջում գրեթե ոչինչ չկա նշված:
Առաջին հայացքից թվում է, թե ավիացիայի ոլորտում Հայաստանի հետ մրցակցող չկա. մեղվի պես աշխատասեր պաշտոնյա ունենք, գրեթե ամբողջ տարվա ընթացքում գործուղումների է մեկնում: Բայց, արի ու տես, իրականում հակառակ պատկերն է: Ավիատոմսերի շուկայում մրցակցություն չկա, տոմսերը մեր երկրում բավականին թանկ են, ու ոլորտում էլ գերակա է «Զվարթնոց» օդանավակայանի մենաշնորհը»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4503 դիտում
12:17 05-09-2020
Տաթևիկ Ռևազյանը վերադարձել է Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
6379 դիտում
21:26 29-01-2021
Տաթևիկ Ռևազյանը մանրամասնում է, թե ինչպես կարող են ՀՀ քաղաքացիները մուտք գործել ՌԴ տարածք
2459 դիտում
16:12 22-06-2021
Տաթևիկ Ռևազյանը արձակուրդ է մեկնել. Նա լուսանկար է հրապարակել
Այս բաժնից
2281 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1789 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»