211652_close_icon
views-count3548 դիտում article-date 10:22 05-02-2015

Ադրբեջանական կողմը գիշերը շարունակել է կրակել իրենց գյուղերի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

«Ադրբեջանական կողմը գիշերը շարունակել է կրակել իրենց Փարախլը և Ղուշչի Այրում գյուղերի ուղղությամբ»,-ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Երեկ Տավուշի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Մովսես գյուղի բնակիչ, 84-ամյա Լևեն Անդրեասյանը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր տան այգում այգեգործական աշխատանքներ կատարելու ժամանակ հրազենային վնասվածքը ստացել էր ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակոցից:

Նմանատիպ նյութեր