211652_close_icon
views-count24587 դիտում article-date 19:00 05-05-2019

Ոստիկանության պարզաբանումը գիշերը կնոջ մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 3-ին Հանրապետության հրապարակի մոտակայքում մի կնոջ և ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը հրապարակել է պարզաբանման տեքստ։ «Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար ոստիկանությունն անհրաժեշտ է համարում պարզաբանել կատարվածը: Կինը մոտեցել է ճանապարհային ոստիկանության ավտոմեքենային, խոչընդոտել երթևեկությանը: Մեքենայում եղել է ճանապարհային ոստիկանության մեկ ծառայող՝ վարորդը: Հարկ է ընդգծել, որ ոստիկանության ծառայողը կնոջ ձեռքում նկատել է կոտրված ապակու կտոր և անցանկալի հետևանքներից խուսափելու համար ռադիոկապով կանչել է տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության վերակարգերին: Միաժամանակ, հավաքված քաղաքացիներին բարձրախոսով հորդորել է պահպանել անվտանգ հեռավորություն: Նշված վայր են ժամանել ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները և կնոջը ներկայացրել ոստիկանության Կենտրոնական բաժին: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել: Հանգամանքները պարզվում են»,-ասված է ոստիկանության պարզաբանման մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր