211652_close_icon
views-count6835 դիտում article-date 22:51 13-04-2020

Հայազգի մարզիչը բժշկական սարքավորումներ է նվիրաբերել Ուզբեկստանի բժիշկներին

Չինական «Չանչուն Յաթայ» ակումբի հայազգի մարզիչ, ծագումով Ուզբեկստանից Սամվել Բաբայանը Ուզբեկստանի բժիշկների համար բարեգործական բեռ է ուղարկել, հայտնում է հայտնում է [url=https://armsport.am/2020/04/13/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%a6%d5%a3%d5%ab-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a6%d5%ab%d5%b9%d5%a8-%d5%a2%d5%aa%d5%b7%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%a1%d6%80%d6%84%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b8%d6%82/]Armsport.am[/url]-ը: «Մեր երկրի բժիշկները առաջին գծում պայքարում են կորոնավիրուսի համաճարակի դեմ: Այս ազնիվ մասնագիտության մարդկանց նվիրվածության և արհեստավարժ աշխատանքի, կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ Ուզբեկստանում կորոնավիրուսների չտարածման հետ կապված իրավիճակը գտնվում է կայուն մակարդակի վրա, ինչը թույլ է տալիս մեզ վերահսկել իրավիճակը: Իհարկե, այս ամենը իրականացվում է այլ կառույցների և գերատեսչությունների հետ համատեղ: Այս բեռը ներառում է մեր բժիշկների համար պաշտպանության միջոցներ ու սարքավորումներն, որոնք անհրաժեշտ են վարակվածներին օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև կարանտինում գտնվող մարդկանց մոնիտորինգի համար», – նշել է մասնագետը: Ապրիլի 13-ի դրությամբ Ուզբեկիստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 865 դեպք:

Նմանատիպ նյութեր