211652_close_icon

Չինաստանը տեխնիկական սարքավորումներ է նվիրաբերել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային

views-count826 դիտում article-date 19:51 16-05-2025
Մայիսի 14-ին ռազմական ակադեմիան հյուրընկալել էր Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։

Այցի ընթացքում դեսպանը ծանոթացել է ակադեմիայի գործունեությանը և կրթական ծրագրերին, ինչպես նաև շրջայց կատարել ակադեմիայում։

Ի նշան շարունակական և արդյունավետ համագործակցության՝ դեսպանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անունից տեխնիկական սարքավորումներ է նվիրաբերել ռազմական կրթօջախին։

 

Նմանատիպ նյութեր