211652_close_icon
views-count2057 դիտում article-date 20:10 06-05-2022

ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ ԱԻ նախարարությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունն Արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերել է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վտանգներին արձագանքման սարքավորումներ, ընդհանուր առմամբ ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ:

Արարողությունն անցկացվել է Լուսակերտի ուսումնական կենտրոնում, ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և տնօրենի տեղակալները, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ գնդապետ Գրեգորի Փայփսը, Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ-գեներալ, գեներալ-մայոր Դեվիդ Վեյշարը, գործակալությունից և Արտակարգ իրավիճակների նախարարությունից այլ պաշտոնյաներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր