211652_close_icon
views-count687 դիտում article-date 10:24 13-04-2020

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Ապրիլի 11-12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՒՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մասնավորապես` Արմավիրի մարզի Էջմիածին-Ջրառատ ավտոճանապարհին՝ 8000 քմ, Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում՝ 6 հա, Շիրակի մարզի Ջաջուռ-Սարիար ավտոճանապարհին՝ 500 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր