3956 դիտում
09:03 11-04-2020
Կարանտինի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Աշխարհի բազմաթիվ երկրներում կարանտինի պատճառով դրական փոփոխություններ են նկատվում շրջակա միջավայրի վրա։ Աշխարհում տեղի ունեցող գործընթացներից Հայաստանը, բնականաբար, անմասն չէր կարող մնալ։ Մեր երկրում շրջակա միջավայրի վրա կարանտինի ունեցած ազդեցության մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է բնապահպան, «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Սիլվա Ադամյանի հետ։
Բնապահպանը մատնացույց արեց լրջագույն խնդիր, որի շուրջ կցանկանար հրավիրել պատասխանատու մարմինների ուշադրությունը։ Խոսքը վերաբերում է կենցաղային թափոններին, որի քանակությունն օրեցօր վտանգավոր չափերի է հասնում։ «Այս օրերին շատ են օգտագործվում ձեռնոցներ, դիմակներ, որոնք դառնում են կենցաղային թափոն։ Դրանք լուրջ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար, սակայն այս խնդրի մասին չի խոսվում։ Դա է հուշում 20 տարի համաճարակաբանության ոլորտում աշխատելու իմ փորձը»,- ընդգծեց մասնագետը»:
[b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1715 դիտում
16:52 05-06-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով
Այս բաժնից
2284 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1795 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»