211652_close_icon
views-count1693 դիտում article-date 13:00 18-07-2019

Չեխ մասնագետները Ալավերդիում և Ախթալայում կուսումնասիրեն շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցությունը գյուղմթերքների վրա

Չեխ փորձագետների շնորհիվ թունավոր քիմիական նյութերի վերաբերյալ հետազոտությունները կհստակեցնեն Հայաստանի հյուսիսում աղտոտվածության մասին տարաձայնությունները։ «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի և «ԷլոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում 2019թ-ի հուլիսին չեխական «Արնիկա» ՀԿ-ի կողմից Լոռու մարզի Ալավերդի քաղաքում և հարակից շրջաններում կիրականացնի շրջակա միջավայրում վնասակար քիմիական նյութերի առկայության վերլուծություն: Ինչպես պարզ է դարձել նախկինում իրականացված հետազոտությունների արդյունքում, տեղացիները տուժում են ծանր մետաղներից եւ այլ նյութերից , շրջակա միջավայրի աղտոտվածությունից` որը առաջանում են տեղական հանքարդյունաբերության արդյունքում : Լոռու մարզի գյուղացիները ձգտում են ոչ տոքսիկ միջավայրի: Ստեղծված իրավիճակը Ալավերդիում, Ախթալայում և Թեղուտում պղնձի եւ մոլիբդենի հանքաարդյունաբերման և վերամշակման հետեւանք է: 2018 թվականին Պրահայի Քիմիայի եւ Տեխնոլոգիաների համալսարանի գիտնականները հավկիթի , հողի, Դեբեդ գետի նստվածքների նմուշառումներ կատարեցին: Արդյունաբերական վայրերից անմիջապես վերցված նմուշները ցույց տվեցին պղնձի մակարդակի արագ աճ, ինչը վկայում է ծանր մետաղներով աղտոտման մասին`որպես հանքարդյունաբերության եւ մետաղագործության ուղղակի ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Փետրվարին Ստրասբուրգում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշում կայացրեց Լոռու մարզի վեց ֆերմերների օգտին: Հայաստանի դատարանների կողմից տարածաշրջանում հանքարդյունաբերության գույքային իրավունքների խախտման համար կառավարությունը տուգանվեց 70 հազար եվրոյով: «Հետագա նմուշառումները շատ անհրաժեշտ են, քանի որ առայժմ այս հարցում արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել: Պատասխանատու մարմինների վրա ազդելու միակ միջոցը վտանգավոր աղտոտման գիտական ապացույցների ներկայացումն է, ինչը հետզհետե կբարելավի տեղացի բնակիչների կենսապայմանները», -նշում է Համայնքային Համախմբման եւ Աջակցության Կենտրոնի նախագահ Օլեգ Դուլգարյանը: «Արնիկա» ՀԿ-ի մասնագետները կհանդիպեն տեղի բնակիչների հետ՝ քննարկելու աղտոտման բացասական ազդեցությունը առողջության վրա նվազագույնի հասցնելու ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը: «Հուլիսի 19-26-ը մենք այցելելու ենք հիմնական աղտոտվածության կետեր, կխոսենք տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների , ֆերմերների եւ լրագրողների հետ` փորձելով գտնել այս անհանգստացնող իրավիճակի հնարավոր լուծումները»,- նշում է «Արնիկա»-ի աշխատակից Միրոսլավա Յոպկովան: Հետազոտողները, ինչպես նաեւ չեխական «Արնիկա» հասարակական կազմակերպությունը եւ տեղական շահագրգիռ կողմերը, կհրապարակեն հետազոտությունների արդյունքները 2019 թվականի վերջին: «Բացի այդ,մենք կպատրաստենք տեղացիներին, թե ինչպես օգտագործել մեր տվյալները եւ ապահովել առողջ կյանք», - ասում է «Արնիկա»-ի նախագահ Մարտին Սկալսկին:

Նմանատիպ նյութեր