211652_close_icon
views-count5940 դիտում article-date 16:13 10-04-2020

«Դատավորի» վիրահատությունը, վիրահատական սեղանին մահացած արդարադատությունը ու անմարդկային վերաբերմունքի մաստեր կլասը»

«Դատավորի» վիրահատությունը, վիրահատական սեղանին մահացած արդարադատությունը ու անմարդկային վերաբերմունքի մաստեր կլասը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Փաստորեն, ըստ շրջանառվող լուրերի «դատավոր» Աննա Դանիբեկյանը 33 օր անաշխատունակ է՝ քանի որ քթի վիրահատության է ենթարկվել (ըստ լուրերի՝ քթի միջնապատի)։ Երեկվանից լուրը կարդալիս մի տեսակ անհարմարության զգացողություն ունեմ։ Թվում է՝ նորմալ է, բոլորի հետ կարող է պատահել՝ վիրահատությունը կարող է լինել անհրաժեշտություն, բնականաբար վերականգնվելը եւս անհրաժեշտ է, բայց խնդիրն այն է, որ 5 օր հիվանդանոցում մնալուց հետո 28 օր տանը մնալը նմանվում է փախուստի՝ բեմադրված փախուստի։ Փախուստ՝ իր համար տանջանք հանդիսացող դատական նիստից, իր հերթական ինքնախայտառակումից, երբ ակնհայտ է իր մասնագիտական ապիկարությունը ու մարդկային անհաղորդությունը։ Նա չի էլ ուզում ընկալել, որ իր պահվածքը ծաղր է, իրավունքի, արդարադատության, դատական իշխանության, մարդու՝ ապրումակցելու ունակության։ Նա ու իր տերերը հոդաբաշխ բացատրություն չեն կարող տալ՝ թե ինչու 33 օր վերականգնվում էր սովորաբար 10-15 օր վերականգնում պահանջող խնդրից։ Եթե անկեղծ՝ բացի խղճմտանքից այս տիկինն այլեւս որեւէ էմոցիա չի առաջացնում։ Նա իր ամբողջ էությամբ ցույց է տալիս, որ չի կարողանում ու չի ցանկանում այդ գործը վարել։ Բայց իրեն՝ իր «տեսակին», հազիվ են գտել, հո չեն թողի գնա՝ նա «անփոխարինելի» է։ Առողջություն ու հոգեկան անդորր ձեզ տիկին «դատավոր»։ Հ.Գ. Ինչպես միշտ լուռ է դատական իշխանության անկախության երաշխավորը` բարձրագույն դատական խորհուրդը` յուր նախագահի գլխավորությամբ: Այս մարմինը ոչ միայն որևէ կերպ իր դատավորներին չի պաշտպանում իշխանության ճնշումներից, այլ ընդհանրապես հետաքրքրված էլ չէ, որպեսզի ապահովի երկրում դատական իշխանության բնականոն գործունեությունը: Տիա՜րք ամոթ ունենալը ձեզ չէր խանգարի։ Դա էլ 33 օրանի բժշկական տեղեկանքով չի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր