«Պայթյուն» Ucom ընկերությունում. ողջ ղեկավար կազմը հրաժարական է տվել. ArmLur.am
Քիչ առաջ [url=https://armlur.am/987597/?fbclid=IwAR2ULxpookgHrB75y3oa3uA_79QTwf0gICOAZujVyFgQhNHUBNcGb1TT96g]ArmLur.am[/url]-ին տեղեկություններ հասան, որ Ucom ընկերության կառավարման ողջ օղակը՝ բոլոր տնօրենների գլխավորությամբ, ինչպես նաև տեխնիկական ողջ անձնակազմը աշխատանքից ազատման դիմումներ են գրել։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ խոսքը շուրջ 5 տասնյակ մարդկանց մասին է։
Վերջիններս ազատման դիմումներ են գրել և վերջնականապես որոշել դուրս գալ Ucom ընկերությունից։