Յայա Տուրե. «Բարսայի» կազմում ամենահիշարժանը «Ռեալի» նկատմամբ 6:2 հաշվով հաղթանակն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն կիսվել է ակումբի վերաբերյալ իր հիշողություններով և համեմատել սուպերկլասիկոն մանչեսթերյան կլասիկոյի հետ:
««Բարսայում» հանդես գալու ընթացքում ամենահիշարժանը «Սանտյագո Բերնաբեույում» «Ռեալի» նկատմամբ տարաշ 6:2 հաշվով հաղթանակն էր: Դա պատմական խաղ էր գլխավոր մրցակցի հետ՝ նրանց սեփական ստադիոնում: Այդ օրը մենք կատարյալ ֆուտբոլ ցուցադրեցինք, ես երբեք դա չեմ մոռանա:
Անկեղծ ասած, սուպերկլասիկոն մանչեսթերյան դերբիից շատ ավելի նշանակալից է: «Մանչեսթեր Յունայթեդը» անգլիական մեծագույն թիմերից է, սակայն «Մանչեսթեր Սիթին» երկար ժամանակ այդպիսին չէր համարվում: «Բարսելոնա»-«Ռեալ» հակամարտությունը գլխավորն է համաշխարհային ֆուտբոլում», ասել է Տուրեն: