Ինձ համար մեծ պատիվ կլիներ հանդես գալ ՊՍԺ-ում. Յայա Տուրե
«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն խոստովանել է, որ իրեն գրավում ՊՍԺ տեղափոխվելու տարբերակը: Նախկինում տեղեկություն էր հայտնվել, որ իվուարցի խաղացողը կարող է հեռանալ անգլիական ակումբից, իսկ փարզիյան ակումբը հետաքրքրված է նրա ծառայություններով:
« Եթե հաշվի առնենք, թե ինչպիսի նպատակներ է իր առջև դնում ՊՍԺ-ն,ապա նման ակումբը չի կարող հետքրքրություն չառաջացնել: ՊՍԺ-ն դարձել է Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկը: Մեծ պատիվ կլիներ հանդես գալ այդ ակումբում: Եթե, իհարկե, ես կարող եմ օգտակար լինել ՊՍԺ-ին»,-ասել է Տուրեն: