211652_close_icon
views-count1190 դիտում article-date 20:21 13-03-2014

Ուրախ կլինեի Մեսսիին տեսնել «Մանչեսթեր Սիթի»-ում. Յայա Տուրե

«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Բարսելոնա»-ի հետ կայացած դիմակայության արդյուքները: Հիշեցնենք, որ անգլիական ակումբը երկու խաղի արդյունքում կատալոնյան ակումբի զիջեց 1:4 հաշվով: « Իմ վերադարձը Բարսելոնա շատ հաճելի ստացվեց, հատկապես ինձ ուրախացրեց, թե ինչպես ինձ դիմավորեցին երկրպագուները: Իհարկե, զգացողությունների տեսանկյունից շատ բարդ էր հանդես գալ իմ նախկին թիմի դեմ: «Բարսելոնա»-ն հարուստ պատմություն ունեցող մեծագույն ակումբ է: Մեզ մնում է դասեր քաղել պարտությունից և շարժվել առաջ: Դժվար է վիճել, որ «Բարսելոնա»-ն արժանի չէր դուրս գալու հաջորդ փուլ: Կասկած չկա, որ Լիոնել Մեսսին հանդիսանում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ես շատ ուրախ կլինեի նրան տեսնել «Մանչեսթեր Սիթի»-ում»,-նշել է Տուրեն:

Նմանատիպ նյութեր