Մոսկվայի բիզնես կենտրոնում հզոր պայթյուն է գրանցվել․ կան տուժածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքը հայտնում է, որ Մոսկվայի «Պանորամա» բիզնես կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն:
Աղբյուրի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով շենքի 8-րդ հարկի գրեթե ողջ շարքի պատուհանները կոտրված են:
Ըստ հրապարակված տեսանյութի՝ վնասվել են նաև շենքի դիմաց կայանված ավտոմեքենաները:
Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ բիզնես կենտրոնում պայթել է ջեռուցման համակարգը, որից հետո կարճատև բռնկում է տեղի ունեցել:
Քննչական կոմիտեն տեղեկացրել է գազաբալոնի պայթյունի մասին:
Ըստ նախնական տվյալների՝ 2 մարդ է տուժել: