Նյու Յորքի կենտրոնում պայթյուն է որոտացել. կան տուժածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Նյու Յորքի կենտրոնում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Twitter-յան էջում Նյու Յորքի ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն, այժմ իրականացվում է հարակից մետրոկայարաններից մարդկանց տարհանում:
The New York Post-ի փոխանցմամբ` պայթյունի հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ: Հաղորդվում է կասկածյալի ձերբակալության մասին։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները:Նշվում է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկանությունը Մանհեթենի տրանսպորտային կայարանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ձերբակալել է մեկ մարդու:
Նյու Յորքի ոստիկանությունը պայթյունը ահաբեկչական միջադեպ է որակել