3769 դիտում
17:57 09-04-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 3 է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի թեստավորման արդյունքը եղել է դրական։ Այս մասին տեղեկացնում է տեղեկատվական շտաբը:
Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, ով ապրիլի 2-ից արդեն ինքնամեկուսացվել էր: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է, որի անհատական քարտի լրացման ժամանակ պարզվել է, որ եկել է ռիսկային բնակավայրից: Այդ քաղաքացին ևս, մինչ թեստավորումը գտնվել է ինքնամեկուսացման մեջ, և առաջիկայում նրան տեղափոխելու են Հայաստանի Հանրապետություն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաստատված կորոնավիրուսի վարակով երկրորդ անձը, ունենալով Մոշաթաղ համայնքի գրանցում, մարտի 31-ին կայացած ընտրությունների օրը քվեարկել էր Միրիկի հարևան Մոշաթաղ համայնքում, այստեղ արդեն մի քանի օր է ուժեղացված ծառայություն են իրականացնում ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Քաշաթաղի շրջանային բաժնի մասնագետները, իսկ գյուղի բնակիչները պատասխանատուների հորդորով ինքնամեկուսացվել էին իրենց առանձնատներում: Իրականացվող աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:
Իրականացվող աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ:
Նմանատիպ նյութեր
978 դիտում
19:28 07-05-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 10 է
832 դիտում
14:26 13-05-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ դեպքերի ընդհանուր թիվը 20 է
1003 դիտում
22:10 15-05-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 24 է
Այս բաժնից
949 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
547 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
370 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը