1108 դիտում
14:26 13-05-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ դեպքերի ընդհանուր թիվը 20 է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ստացվել են թեստավորված 31 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնցից 25-ը բացասական են, իսկ 6-ը՝ դրական, այսինքն՝ նրանց մոտ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է, գրում է տեղեկատվական շտաբը:
Վերոնշյալ 6 քաղաքացուց 4-ը մեկուսացման մեջ գտնվող նույն ընտանիքի անդամներ են, որոնց ընտանիքի մեկ այլ անդամի մոտ կորոնավիրուսի վարակը հաստատվել էր օրեր առաջ (Նոր Բրաջուր):
Մյուս երկու քաղաքացին Շահումյանի շրջանում օրեր առաջ գրանցված դեպքի շփման շրջանակից են (Քարվաճառ քաղաքից):
Հիշեցնենք, որ դեռ մայիսի 7-ից, ԱՀ Պարետի որոշման համաձայն, Շահումյանի շրջանի տարբեր համայնքներում մտցվել էին ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումներ, իսկ մայիսի 12-ից սահմանափակվել է ամբողջ շրջանի տեղաշարժը:
Տեղեկացնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 20 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1300 դիտում
22:10 15-05-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 24 է
4138 դիտում
17:57 09-04-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 3 է
1245 դիտում
19:28 07-05-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 10 է
Այս բաժնից
1198 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
1939 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1048 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին