Վրաստանը հատուկ չվերթով ԱՄՆ-ից 35 հայ աշակերտ դուրս կբերի. Pia.ge. Tert.am
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգանափի հետ պայմանավորվածության համաձայն՝ ԱՄՆ-ում գտնվող 79 վրացի աշակերտ հատուկ չվերթով Թբիլիսի կվերադառնա: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:
Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/04/09/georgia-armenia-usa/3259425?fbclid=IwAR0onlQS04jckj0VOSwp8iCW3UULepN5ZDg4iE_me-ETnDTFaMLPCmbyenU]Tert.am[/url]-ը, «Վրաստանի կառավարությունը երեխաներին կբերի Թբիլիսի»,-հայտարարել է վարչապետը:
Նա տեղեկացրել է նաև, որ Հայաստանի խնդրանքով նույն չվերթով Վրաստան կժամանի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի 35 աշակերտ:
Գախարիան շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին հատուկ չվերթի կազմակերպման գործում աջակցության համար: