211652_close_icon
views-count5127 դիտում article-date 13:16 26-07-2020

Ավելի քան 100 հայ կվերադառնա ՌԴ Հայաստանից Երևան-Դոնի Ռոստով հատուկ չվերթով

Ավելի քան 100 հայ կվերադառնա ՌԴ Հայաստանից Երևան-Դոնի Ռոստով հատուկ չվերթով, տեղեկացնում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը։ «Երևան-Դոնի Ռոստով-Երևան չվերթով Հայաստանից հայրենիք կվերադառնան նաև ՌԴ քաղաքացիները։ Ձեռք են բերվել անհրաժեշտ համաձայնությունները ռուսական տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների և վարչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առնթեր օպերատիվ շտաբի հետ։ Արդյունքում մենք ուրախությամբ հայտնում ենք, որ հուլիսի 26-ին նշված ավիաչվերթով տուն կվերադառնա Ռուսաստանի ևս 106 քաղաքացի»,-ասվում է դեսպանատան [url=https://www.facebook.com/embassyru.am/photos/a.736584419718931/3484758241568188/?type=3&theater]հայտարարության[/url] մեջ՝ հրապարակված Ֆեյսբուքի էջում։ Դեսպանատանը հայտնել են, որ համալիր աշխատանքի արդյունքում Հայաստանից ընդհանուր առմամբ դուրս է բերվել 2822 մարդ, և ռուսաստանցիներին տուն վերադարձնելու ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

Նմանատիպ նյութեր