211652_close_icon
views-count3881 դիտում article-date 12:01 09-04-2020

Հայտնաբերել ենք 12 անճշտություն. վարչապետը՝ կորոնավիրուսի դեպքերի հաստատման թվի մասին

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ երեկ իրականցրել ենք 236 թեստ, որից դրական է եղել 28-ը, սա նշանակում է, որ շարունակում ենք ապահովել շաբաթվա սկզբի լավատեսությունը, առավել ևս՝ առողջացածների թվի որոշակի աճ ենք սպասում: Նա նշեց, որ վաղը պարետատանը կքննարկեն անելիքները: «Մենք վաղվանից օրը հազար թեստի հնարավորություն պետք է ստեղծենք, այսօր խորհրդակցություն ենք ունեցել, և առաջին փուլում հնարավոր է, որ այս թեստերի թիվը հազարի չհասնի»,- ասաց նա և նշեց, որ այնուամենայնիվ, քննարկումների արդյունքում, եկել են եզրահանգման, որ ցուցումով պետք է լինի թեստավորումը, սակայն բուժաշխատողները, թոքաբորբով հիվանդ քաղաքացիները պարտադիր պետք է թեստավորվեն: «Այս օրերի քննարկումները բերում են այն եզրակացությանը, որ ընդհանուր առմամբ տիրապետում ենք իրավիճակին: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ տեղեկատվությունն ինտեգրել ենք, թվային համակարգ ենք ստեղծել և ճշգրտումների արդյունքում՝ 12 անճշտություն ենք հայտնաբերել, և վարակի մեկնարկից ի վեր՝ Հայաստանում արձանագրվել է 921 դեպք»,- ասաց վարչապետը, ընդգծելով, որ այսպիսի անճշտություններ հնարավոր են, քանի որ դա կապված է լինում հիվանդի՝ մի հիվանդանոցից այլ հիվանդանոց տեղափոխելու հետ:

Նմանատիպ նյութեր