211652_close_icon
views-count45644 դիտում article-date 11:36 09-04-2020

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mitsubishi Kolt-ն ու Ford Transit-ը. վերջինը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:40-ի սահմաններում Սասունցի Դավիթ-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Mitsubishi Kolt մակնիշի 35 ՏX 230 համարանիշի և Ford Transit մակնիշի 100 DO 90 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford-ը կողաշրջվել է, իսկ վարորդն էլ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Կողաշրջման հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Էրիկ Հարութունյանն ու Սահակ Խաչատրյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի՝ ժողովրդին հայտնի «Հրեշտակների խմբի» ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 152+
152+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր