3129 դիտում
12:02 23-05-2015
Արտաշատի քաղաքապետի ընտրապայքարում մնացել է միայն Արգամ Աբրահամյանը
Արտաշատում հունիսի 7-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի հետ ինքաառաջադրված անկուսակցական Գարեգին Համբարձումյանը՝ «Շահումյան Ալկո» ՍՊԸ-ի տնօրենը, հետ է վերցրել փաստաթղթերը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Ինքնաառաջադրված անկուսակցական Հովհաննես Ղազարյանը` «Գազի Հովոն», եւս հրաժարվելու է ընտրապայքարից: Արտաշատցիներն արդեն որպես նոր քաղաքապետի Արգամ Աբրահամյանին են ընդունում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 7-ին Արտաշատում ընտրելու են նոր քաղաքապետի: Առաջադրվել էին 3 թեկնածու՝ ՀՀԿ-ից՝ Արգամ Աբրահամյանը, Հովհաննես Ղազարյանը՝ «Գազի Հովոն», ով անկուսակցական է եւ հիմնական մրցակից էր համարվում, եւ անկուսակցական Գարեգին Համբարձումյանը:
Նմանատիպ նյութեր
28301 դիտում
21:51 08-04-2020
Արտաշատի Նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը 4.000.000 դրամ աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին
3165 դիտում
18:29 01-07-2015
Այսօր առաջին անգամ Արտաշատ մտա որպես Արտաշատի քաղաքապետ. Արգամ Աբրահամյան
9959 դիտում
14:46 05-10-2016
Ուսուցչի տոնը համարվում է տոնացույցի ամենամարդկային օրը.Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյան