2019-ին աճել են հանցագործության դեպքերը. գլխավոր դատախազն ԱԺ է ներկայացրել տարեկան հաղորդումը. 1lurer.am
[url=https://www.1lurer.am/hy/2020/04/08/2019-%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%B3%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A6%D5%B6-%D4%B1%D4%BA-%D5%A7-%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D6%81%D6%80%D5%A5%D5%AC-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8/221412?fbclid=IwAR0UQJAWb_Q0Y8gdvZGy4Lx0mDIpnoi3zmpO2l4UlND6WOXJNGqeeWJoKc8]1lurer.am[/url]-ը գրում է. ՀՀ գլխավոր դատախազությունը խորհրդարան է ներկայացրել 2019 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը: Այն ԱԺ նիստում քննարկվելու է երկամսյա ժամկետում: Իսկ մինչ այդ մեկամսյա ժամկետում փաստաթուղթը կքննարկվի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:
Ըստ փաստաթղթի՝ 2019 թ. ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.850 դեպք (2018 թ.՝ 24.678), որոնցից 14.961-ը (2018 թ.՝ 13.067)՝ Երևան քաղաքում:
Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 2172-ով կամ 8.8%-ով (2018 թ.՝ 2266-ով կամ 11.2%-ով):
«Հանցավորության շարժընթացի վերլուծությունը վկայում է, որ հանցագործությունների դեպքերի աճն ապահովվել է առավելապես միջին ծանրության (7463 դեպք կամ ընդհանուր հանցագործությունների 27.8%-ը) և ծանր (4490 դեպք կամ ընդհանուր հանցագործությունների 16.7%-ը) հանցագործությունների հաշվին, սակայն աճել են նաև ոչ մեծ ծանրության և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը»,- նշված է դատախազության հաղորդման մեջ: