Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել դատախազության 2025 թ. գործունեության մասին հաղորդումը
Մասնավորապես՝ 2025 թվականի ընթացքում Դատախազության բացառիկ՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում կայացված դատական ակտերով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել, նախնական գնահատմամբ, շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ։
2025 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը։ Այս վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 750 հազար ԱՄՆ դոլար)։ Բացի այդ, Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 50 հազար եվրոյին համարժեք 20 միլիոն 634 հազար դրամ և 878 հազար դրամ։
Երկրորդ վճիռն, ինչպես գիտեք, ուժի մեջ մտավ բոլորովին վերջերս՝ 2026 թվականի ապրիլի 15-ին։ Օրինական ուժի մեջ մտած դատավճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Մուրադի Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր, ենթակա են բռնագանձման՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասը՝ անշարժ գույքի շուրջ 90%-ը (գույքի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքի գրանցումն ընթացքի մեջ է), Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասն՝ ամբողջությամբ (գույքի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքի գրանցումն ընթացքի մեջ է), «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2.000 հատ բաժնետոմս (Պետական գույքի կառավարման կոմիտեն պաշտոնապես՝ գրավոր, տեղեկացվել է՝ բաժնետոմսերի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը գրանցելու նպատակով), 2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294 հազար 900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը։
Վերոնշյալից բացի, Կարապետ Մուրադի Գուլոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա նաև՝ 934 հազար դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲ ընկերության՝ 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք, 1 միլիարդ 227 միլիոն 490 հազար դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս, որն ունի ապօրինի ծագում և 2007-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել, 58 միլիոն 120 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար։
Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է նաև 2025 թվականին։ Մասնավորապես՝ 2025 թվականին 6 ամսից ավելի է տևել քննված քրեական վարույթների 19,5%-ի նախաքննությունը, որը 2023 թվականի համապատասխան ցուցանիշից պակաս է 4%-ով, իսկ 2024 թվականի ցուցանիշից՝ 1,9%-ով։ Ընդ որում՝ 2025 թվականին ավարտված քրեական վարույթների կեսից ավելին՝ 53,4%-ը, քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, ինչը 2024 թվականի ցուցանիշը գերազանցում է 11,3%-ով։
Քրեական վարույթներով՝ գործարկման օրվանից (2024 թվականի դեկտեմբերի 5) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին վճարվել է ընդհանուր 39 միլիարդ 895 միլիոն 845 հազար դրամ։
Ներքին գործերի նախարարության հանցավորության վիճակագրության և հանցավորության կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են։ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կատարվել է 40.722 հանցագործություն (2024 թվականին՝ 42.057), որոնցից 18.857-ը՝ Երևան քաղաքում (2024 թվականին՝ 19.877)։
2024 թվականի համեմատությամբ՝ 2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են 1335-ով կամ 3,2%-ով։ 2025 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ՝ 29,7%՝ 2024 թվականի 22,8%-ի դիմաց։
Հանցագործության 40.722 դեպքի մեծամասնությունը՝ 82,6%-ը, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ են։
2025 թվականին ավարտվել է 41.553 քրեական վարույթ (2024 թվականին՝ 38.058), այդ թվում՝ 14.608-ը՝ 16.194 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 61-ը՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ, 26.884-ը կարճվել է, որոնցից 16.416-ը՝ Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով։
2025 թվականին դատարան ուղարկված քրեական վարույթների թիվը գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը 23,8%-ով։
2025 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 10.787 քրեական գործ՝ 11.457 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 9830 գործ՝ 10.691 անձի վերաբերյալ)։
Դատարաններում քննված գործերի մեծ մասը եղել է ոչ մեծ և միջին ծանրության։
2025 թվականին առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2559 միջնորդություն, որոնցից 61,2%-ը բավարարվել է ամբողջությամբ։
2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել։ Արձանագրվել է 2248 դեպք, որոնցից 1221-ը՝ հանցագործություններ, 1027-ը՝ պատահարներ։
Ծառայության հետ կապված մահվան դեպքերը կազմել են 9՝ 2024 թվականի 27-ի դիմաց։
Կոռուպցիոն հանցագործությունների թիվը շարունակել է նվազել՝ 2025 թվականին կազմելով 996 դեպք։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից 2025 թվականին նախաձեռնվել է 157 ուսումնասիրություն, դատարան է ներկայացվել 42 հայցադիմում։
Ներկայում քննվող 38 հայցերով պահանջվում է բռնագանձել 230 անշարժ գույք, 68 շարժական գույք, 76 իրավաբանական անձանցում մասնակցություն, իսկ ընդհանուր հայցագինը կազմում է 35 միլիարդ 993 միլիոն դրամ։
2025 թվականին կնքվել է հաշտության մեկ համաձայնություն, որի արդյունքում պետության օգտին բռնագանձվել է 87 միլիոն 622 հազար դրամ։
Դատախազության պետական շահերի պաշտպանության ոլորտում 2025 թվականին վերադարձվել է շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամի գույք և տարածք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տներ, մարզադաշտեր, պուրակներ և հողատարածքներ։