Առաջին նախագահը տեղյակ է և լավ է ճանաչում Սերժ Սարգսյանին և նա այդ ամենը իմանալով, հենց ձեզ է գործարք առաջարկում, պարոն Անդրանիկ
Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շաբաթը ուրբաթից շուտ եկավ,ու մի խուճապ, մի ղալմաղալ:
Անդրանիկ Քոչարյան` «մարդ», ով իր ապրած ամեն մի օրը ապրել է գործարքներով,և տարբեր տերերի ծառայելով:
Դուք մինչև այսօր չեք համակերպվում այն մտքի հետ,որ մենք հաղթահարել ենք ապրիլյան պատերազմը այնպես,ինչպես արցախյան հերոսամարտը:
Առաջին նախագաի կոչը քննիչ հանձնաժողովի վերաբերյալ,դա հենց ձեզ էր ուղղված,քանի որ դուք սխալ ուղղու վրա եք,և ձեր այդ քայլերով,դուք ուղղակի ուրախացնում եք թշնամուն:
Սերժ Սարգսյանը չմերժեց ձեր հրավերը,նա բազմիցս ապացուցել է,որ չունի թաքցնելու ոչինչ,և հանուն իր ժողովրդի նա պատրաստ է ամեն քայլի, դրա վառ օրինակը,երբ նա չմերժեց իր ժողովրդի պահանջը և հեռացավ իշխանությունից:
Իսկ առաջին նախագահը տեղյակ է և լավ է ճանաչում Սերժ Սարգսյանին և նա այդ ամենը իմանալով հենց ձեզ է գործարք առաջարկում պարոն Անդրանիկ, որպեսզի դուք ժամ առաջ կասեցնեք ձեր այդ անօրինական հանձնաժողովը: