211652_close_icon
views-count418 դիտում article-date 16:16 08-04-2020

Հայաստանում 215 հազար անձի թոշակները հասցվել են իրենց տներ

Հայաստանում փոստատարները 215 հազար թոշակառուի տներ են հասցրել նրանց թոշակները, գործընթացը շարունակվում է: «[url=https://armenpress.am/arm/news/1011512.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նախարարը նախ շնորհակալություն հայտնեց «Հայփոստի» աշխատանքի համար: «Հազարավոր աշխատակիցներ այս օրերին իրենց ծառայությունն են մատուցում մեր քաղաքաքացիներին, նաև խոցելի խմբերին: Արդեն հայտնել էինք, որ փոստատարները կառաքեն թոշակները խոցելի խմբում գտնվող մեր կենսաթոշակառուների համար, որոնք կանխիկ էին ստանում: Հիմա այդ գործըընթացը գրեթե ավարտին է մոտենում: Ընդհանուր առմամբ արդեն իսկ 215 հազար թոշակառուի թոշակներ առաքվել են իրենց բնակարաններ»,-ասաց նախարարը: 87 հազար ընտանիքների արդեն առաքվել են նաև իրենց նպաստները և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված միջոցները: Արշակյանի խոսքով՝ կենսաթոշակառուների թոշակներն արդեն 96 տոկոսով հասցված են հասցեատերերին, իսկ նպաստների մասով այդ ցուցանիշը 77 տոկոս է: Առաջիկա օրերին գործընթացը ավարտին կհասցվի: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Նմանատիպ նյութեր