211652_close_icon
views-count2275 դիտում article-date 12:16 22-02-2016

Շրջակա միջավայրին հասցվել է 180 հազար դրամի վնաս. ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 380 հազար դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 15-19.02.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 600.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 180.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության կանոնների խախտման համար Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգի խախտմամբ տեղադրելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխման համար Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի հայտնաբերած խախտումների համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դրամի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 163,0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որսի իրականացման համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է հրացան: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 380.0հազ.դրամ:

Նմանատիպ նյութեր