Բախումների պատճառով տարեսկզբից 215 հազար մարդ լքել է Սուդանի Դարֆուր նահանգը. ԵՄ
Սուդանի Դարֆուր նահանգում շարունակվող բախումների հետևանքով 2014 թվականի սկզբից այդ տարածք ավելի քան 215 հազար մարդ է լքել: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի, մարդասիրական օգնության և ճգնաժամային արձագանքման հարցերով եվրահանձնակատար Կրիստանլինա Գեորգևայի և զարգացման հարցերով եվրահանձնակատար Անդրիս Պիեբալգսի տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ 2014-ին ԵՄ-ն այդ տարածաշրջանում բռնությունից տուժածների համար ավելի քան 37 մլն եվրոյի մարդասիրական օգնություն է հատկացրել:
«Մենք դիմում ենք Սուդանի կառավարությանն ու հակամարտող բոլոր կողմերին՝ կրկնապատկել խաղաղ կարգավորման ձեռք բերման ճիգերը»,- նշվում է հայտարարությունում:
Նշենք, որ 2003֊ից Դարֆուրում բախումների պատճառով շուրջ 300 հազար մարդ է զոհվել, 3 միլիոնը՝ դարձել փախստական: