211652_close_icon
views-count3702 դիտում article-date 20:28 06-04-2020

«Ո՞նց եք մեզ դիմանում». Քաղաքացու այս հարցին Փաշինյանը պատասխանեց ժողովրդական խոսքով

[url=https://news.am/arm/news/570828.html?fbclid=IwAR0jpeDxcIFm3zbj9JFfpKTY9R0zWpekB1XTK99EYcDxntoofFo1hvCpTHQ]News.am[/url]-ը գրում է. Մի տնից չենք, մի հալի եք: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ոնց եք դիմանում մեզ: «Ես գիտեմ, որ ձեզնից շատերի համար դժվար է, եւ հիմա այս ճգնաժամի պատճառով առավել եւս դժվար է: Երբ ասում եմ, որ ձեր բոլոր ցավերն իմ սրտում են, ձեր բոլոր կարքիներն իմ մտքում են, դա ուղղակի խոսք չէ: Դա գիտակցություն է, դա հոգեվիճակ է եւ դա մտքի կարգաբերում է: Ուզում եմ ասել, որ եթե ձեզ համար այդքան դժվար է, եւ ձեր մոլոր կարիքներն իմ մտքում են, չեմ թաքցնի, որ ինձ համար նույնպես դժվար է: Ես էլ դիմանում եմ այնպես, ինչպես դուք եք դիմացել 30 տարի շարունակ ամենատարբեր զրկանքների, ամենատարբեր անարդարությունների ու փորձությունների»,-ասաց Փաշինյանը: «Մի տնից չենք, մի հալի ենք: Ինչպես բոլորդ եք դիմանում, այդպես էլ ես եմ դիմանում: Ինձ համար ռաջին հերթին պատիվ է ծառայելը եւ այնպես անելը, հնարավորություն ունենալ այնպիսի գործունեությունը ծավալել, որ ի վերջո, Հայաստանի Արցախի քաղաքացիները հուսահատության գիրկը չընկնեն: Հավատացեք, հանուն սրա ես անում եմ ամեն ինչ, կանեմ ամեն ինչ: Կասկած չկա, որ միասին կհաղթենք»,-ընդգծեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր