Սամվել Ալեքսանյանին չվախեցրին ակտիվիստների «ամոթ» և «դավաճան» վանկարկումները, և նա պատասխանեց նրանց հարցին
                        Համ հային եմ կողմ, համ՝ ռուսին: Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց ԵՏՄ անդամակցության դեմ բողոքող երիտասարդների հարցին պատասխանեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: 
Այնուհետեւ պատգամավորը շտապեց ԱԺ-ի շենք, սակայն ակտիվիստները նույն վանկարկումներով շարունակում էին այդ հարցն ուղղել մյուս պատգամավորներին: 
Նրանք ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին եւս դավաճան անվանեցին, քանի որ ՀԱԿ-ն էլ է հայտարարել, որ կողմ է ԵՏՄ-ի անդամակցությանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

