211652_close_icon
views-count5240 դիտում article-date 14:47 27-04-2022

Գագիկ Բեգլարյանին ուղղված հարցին պատասխանեց Նաիրի Սարգսյանը. Նրանք միևնույն սրճարանում էին ՀՀԿ երիտասարդների ցույցի ժամանակ. aravot.am

Այսօր, երբ ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչները «Ստոպ Նիկոլ» իրազեկման ցույց էին անում Երևանի փողոցներում, «Մոսկվա» կինոթատրոնի մոտ գտնվող սրճարաններից մեկում նստած էր նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Նա նստած տեղից ձեռքով ողջունեց երիտասարդների հետ քայլող ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանին։

Aravot.am-ի խնդրանքին՝ մի քանի հարցերի պատասխանել, Գագիկ Բեգլարյանը համաձայնեց, սակայն հորդորեց դա անել ավելի ուշ, քանի որ ինքը սրճարանում իր արտասահմանյան գործընկերների հետ է և նպատակահարմար չի գտնում այդ իրավիճակում հարցազրույց տալ։

Մեր հարցին՝ Հայաստանում ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունի, Գագիկ Բեգլարյանը մտածեց ու պատասխանեց. «Ոչ մի»։

Հաջորդ հարցին՝ Ձեր նախկին կուսակից ընկերների ցույցին չե՞ք միանալու, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Ոչ, ոչ, ոչ նախկին, ոչ ներկա»։

Մեր տարակուսանքին՝ իսկ ինչո՞վ եք զբաղվելու, արձագանքեց կողքի սեղանին նստած, վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը՝ ասելով. «Բիզնեսով ա զբաղվելու»։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։
 

Նմանատիպ նյութեր