Ի զարմանս լրագրողների՝ ՀՀ նախագահի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, սիրալիր պատասխանեց նրանց հարցին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը, ի զարմանս լրագրողների, այսօր նրանց հետ թեկուզ կարճ, բայց զրույցի բռնվեց։
Լրագրողները անակնկալի եկած, նրանից հետաքրքրվեցին, թե՝ ի՞նչ եք կարծում, ո՞վ կլինի Ազգային ժողովի նախագահը և ու՞մ է ցանկանում տեսնել նա այդ պաշտոնին։ Նա ժպիտով պատասխանեց, որ բոլորն էլ իր ընկերներն են, իսկ թե ով կլինի ԱԺ նախագահը, կորոշվի ԳՄ խորհրդի նիստում ու շտապեց նիստի։