211652_close_icon
views-count7013 դիտում article-date 23:16 06-04-2020

Դիլիջանի ոստիկանները մեծ թվով ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել և առգրավվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Դիլիջանի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Դիլիջանում բնակվող 35-ամյա մի տղամարդ ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Ապրիլի 6-ին, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկեցին Դիլիջանի Գետափնյա փողոցի նրա տունն ու օժանդակ շինությունները։ Հայտնաբերվեցին ինքնաշեն երեք ատրճանակ՝ նախատեսված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, երկու փամփուշտով լիցքավորված մեկնարկային ատրճանակ, տարբեր տրամաչափի 300-ից ավելի փամփուշտ, ինքնաձիգի պահեստատուփեր, որոնցից 4-ը` լիցքավորված ընդհանուր 126 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներով, ատրճանակի դետալներ, դանակ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ 35-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Հատուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր