Կորոնավիրուսից մահացել է Խոսեպ Գվարդիոլայի մայրը
Կյանքից հեռացել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մայրը: Ինչպես հայտնում է ակումբը, Դոլորես Սալա Կարիոն 82 տարեկան հասակում մահացել է կորոնավիրուսից՝ Բարսելոնայի արվարձանում:
«Բոլոր նրանք, ովքեր կապված են ակումբի հետ, այս տխուր ժամանակներում իրենց խորին ցավակցություններն են հայտնում Պեպին, նրա ընտանիքին և բոլոր ընկերներին», նշված է «Սիթիի» հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Գվարդիոլան մեկ միլիոն եվրո էր նվիրաբերել կատալոնական հիվանդանոցին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: