211652_close_icon
views-count94029 դիտում article-date 15:00 05-04-2020

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով երեխաների վարակման 235 դեպք

Մասնագետները Ռուսաստանում կորոնավիրուսով երեխաների վարակման 235 դեպք են գրանցել, ծանր հիվանդներ նրանց թվում չկան: Այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, փոխանցում է [url=https://ria.ru/20200404/1569579091.html]РИА Новости[/url]-ն: «Այսօրվա դրությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունում գրանցվել է երեխաների շրջանում հիվանդության 235 դեպք: Նրանցից 17-ի մոտ թոքաբորբ է: Բարեբախտաբար, նրանց թվում «ծանր» երեխաներ չկան, բայց այսօրվա դրությամբ սուր շնչառական վիրուսային հիվանդության մեղմ և չափավոր ընթացք առկա է 41 երեխայի մոտ»,- ասել է Պոպովան: Նշենք, որ Մոսկվայում այսօր՝ ապրիլի 5-ին, մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 536 նոր դեպք, իսկ ընդհանուր թիվը ՌԴ-ում՝ 658: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 203 140 դեպք, 64 744-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 246 760 մարդ։

Նմանատիպ նյութեր