211652_close_icon
views-count14996 դիտում article-date 08:58 24-03-2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 41 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 235 է

Մենք նույնպես անհանգստացնող ցուցանիշներ ենք ստացել, 41 նոր դեպք ունենք հաստատված: 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է: Վարակվածների մեծ մասը ջերմություն չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ընդ որում` այս դեպքերի ծավալը և աշխարհագրությունը որոշակի անհանգստություններ են առաջացնում, Կոտայքի մազրի արտադրական ձեռնարկություն, Երևանի Էրեբունի համայնքի արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել և մենք պետք է ավելի շատ սահմանափակող միջոցառումներ ձեռնարկենք»,- ասաց նա: Նա նշեց, որ աշխարհում կորոնավիրուսի նոր թափ է հավաքում և դրա որոշ արդյունքներ ՀՀ-ում ենք տեսնում. «Շուրջ 300 հազար մարդ համարվում է կորոնովիրուսով վարակված»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր