211652_close_icon
views-count75107 դիտում article-date 12:40 05-04-2020

Արտակարգ դեպք Արարատի մարզում. 37–ամյա վարորդը Nissan-ով մխրճվել է գառների հոտի մեջ. մոտ 30 գառ սատկել է, մեծ մասն էլ վնասվածքներ է ստացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 37-ամյա Աշոտ Գ.-ն Գինեվետ գյուղի վարչական տարածքում իր վարած Nissan X-Trail մակնիշի 69 MQ 999 համսարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մեծ թվով գառների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գառներից 30-ը տեղում սատկել են, մի մասն էլ՝ վնասվածքներ է ստացել: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Անուշավան Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ պատասխանատռու հերթապահի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է գառների տիրոջ ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր