596 դիտում
23:07 04-04-2020
Արցախում Բակո Սահակյանի գլխավորությամբ կայացել է կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է գումարվել, որին մասնակցել է միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Սկզբնապես Նախագահին է ներկայացվել Հանրապետությունում վարակի հնարավոր տարածումը կանխարգելող ախտահանիչ աշխատանքների ընթացքը: Բակո Սահակյանը նշել է, որ այդ աշխատանքներն իրականացնելիս պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել պետական և մասնավոր ձեռնարկություններին, հատկապես քաղաքացիներին ծառայություն մատուցող ընկերություններում իրականացվող աշխատանքներին, մայրաքաղաքի, շրջկենտրոնների, մեծ բնակավայրերի այն տարածքներին, որտեղ քաղաքացիների ակտիվ շարժեր կան:
Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված, և Արցախում վարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող համալիր միջոցառումների շրջանակներում Հայաստանի ներսում և ՀՀ-ից Արցախ ու հակառակ ուղղություններով մտցված սահմանափակումների վերաբերյալ Նախագահը նշել է, որ անցակետերում աշխատանքը պետք է իրականացվի բարձր մակարդակով, իսկ քաղաքացիները պետք է պատշաճ ձևով տեղեկացվեն տեղաշարժի հետ կապված բոլոր սահմանափակումների մասին:
Անցակետերում իրականացվող ծառայության շուրջ քննարկման ընթացքում Նախագահին զեկուցվել է, որ Արցախ մուտք գործող բոլոր մեքենաները տեղում ախտահանվում են: Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցները ըմբռնումով են մոտենում ստեղծվող անհարմարություններին, ընդգծելով, որ վարակի տարածումը կանխող տարբեր միջոցառումները, ցավոք, մեր քաղաքացիների համար որոշակի դժվարություններ են ստեղծում, որի հաղթահարման ուղղությամբ օպերատիվ շտաբը լրացուցիչ աշխատանքներ է իրականացնում:
Առողջապահության նախարարը նիստի մասնակիցներին ներկայացրել է անցնող շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների, բուժհաստատություններում իրականացվող լրակահավորման միջոցառումների ու պահուստների ընթացիկ համալրումների մասին ամփոփ տեղեկատվություն: Նախագահն ընդգծել է, որ խիստ կարևորում է նաև ԶԼՄ-ների հետ ակտիվ, օպերատիվ աշխատանքն ու քաղաքացիների համար հետադարձ կապի ապահովման անհրաժեշտությունը և հանրության շրջանում իրականացվող իրազեկման արշավները:
Նմանատիպ նյութեր
729 դիտում
11:42 05-04-2020
Բակո Սահակյանի գլխավորությամբ Արցախում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների հանձնաժողովի նիստ է գումարվել
Այս բաժնից
571 դիտում
22:11 25-04-2024
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
457 դիտում
19:12 25-04-2024
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
553 դիտում
11:03 25-04-2024
Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ