«Բարսելոնան» դեմ է առաջնության վաղաժամ ավարտմանը
«Բարսելոնան» դեմ է Իսպանիայի առաջնության վաղաժամ ավարտմանը։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը:
Կատալոնական ակումբը, աղբյուրի պնդմամբ, համաձայն չէ առաջնությունը վաղաժամ ավարտելուն՝ չնայած որ այդ պարագայում նրանց կարող է տրվել չեմպիոնական տիտղոսը։
«Բարսելոնան» չի ցանկանում նման կերպով Իսպանիայի չեմպիոն դառնալ։ Ակումբում կարծում են, որ դա կարող է հարվածել թիմի իմիջին։ Կատալոնական ակումբում նաև կարծում են, որ առաջնության վերսկսման շնորհիվ նրանք կխուսափեն ֆինանսական լուրջ խնդիրներից։
Եթե առաջնությունը չվերսկսվի, «Բարսելոնան» 16,5 միլիոն եվրո է կորցնելու միայն տոմսերի վաճառքից։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության հանդիպումները դադարեցված են անորոշ ժամանակով կորոնավիրուսի համավարակի պատճառով։