1769 դիտում
14:48 27-08-2014
Կոլումբիայում բանտից վաղաժամ ազատել են 300 սպանություն կատարելու մեջ պարծեցող վարձու մարդասպանին
Կոլումբիայում բանտից վաղաժամ ազատել են վարձու մարդասպան Ջոն Հայրո Վելասկին, ով հայտնի է «Պոպայ» մականվամբ և հանրահայտ նարկոբարոն Պաբլո Էսկոբարի համար աշխատելով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Վելասկեսը խոստովանել է, որ հանդիսանալով Մեդելինի կարտելի անդամ, իրականացրել է 300 պատվիրովի սպանություն և մասնակցել է ևս 3000 սպանության նախապատրաստման: Վելասկեսի իրականացրած ամենահնչեղ հանցանքը դարձավ 1989 թվականին երկրի նախագահի թեկնածու Լուիս Կառլոս Գալանի սպանությունը:
Դրանից հետո նրան վերջապես ձերբակալեցին, սակայն Վելասկեսն անմիջապես համաձայնվեց համագործակցել հետաքննության հետ: Չնայած նրան, որ վարձու մարդասպանը սիրում է պարծենալ իր հարյուրավոր զոհերով, նրան հաջողվեց դատել միայն Գալանի սպանության համար: Արդյունքում, Վելասկեսին դատապարտեցին մինչև 30 տարվա ազատազրկման, սակայն լավ պահվածքի համար նրան ազատ արձակեցին 6 տարի ավելի շուտ:
Այժմ Վելասկեսին սպասվում է քառամյա փորձնական ժամկետ: Վելասկեսը հայտարարել է, որ վախենում է իր նախկին ընկերներից ու զոհերի ազգականներից և մտադիր է որոշ ժամանակ անց մեկնել արտերկիր: Վելասկեսը նաև ցանկանում է վաճառել բանտում գրածք ինքնակենսագրականը և կարծում է, որ դրա հիման վրա կարող է նկարահանվել բլոքբաստեր:
Նմանատիպ նյութեր
2616 դիտում
10:58 17-04-2014
Հայաստանը Ռուսաստանին է հանձնել ադրբեջանցի վարձու մարդասպանին. Բալտինֆո
1455 դիտում
12:21 23-08-2014
Ջոն Լենոնի մարդասպանին 8-րդ անգամ են մերժել ներման հարցում
Այս բաժնից
1090 դիտում
21:46 02-01-2025
Մազութի լցանավերի արտահոսքից հետո Սև ծով է լցվել մոտ 2,4 տոննա նավթամթերք
898 դիտում
21:10 02-01-2025
Դոնալդ Թրամփը երդմնակալությանն ընդառաջ հաղթական հանրահավաք կանցկացնի
889 դիտում
20:33 02-01-2025
Ուկրաինան պատրաստվում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ. Զելենսկի