211652_close_icon
views-count3607 դիտում article-date 16:29 03-04-2020

Օպերային թատրոնն առցանց կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգը»

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որն այս օրերին բազմաթիվ օպերային և բալետային ներկայացումների տեսագրություններ է առցանց ցուցադրում, ապրիլի 3-ին, ժամը 19:00-ին թատրոնի «ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան: Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ։ «Կախարդական սրինգի» բեմադրության հեղինակը իտալացի նշանավոր բեմադրիչ Պաոլո Միչիկեն է: Նա այժմ աշխարհում շատ մեծ ժողովրդականություն է վայելում և բազմաթիվ վայրերում է բեմադրություններ անում: «Կախարդական սրինգը» հագեցած է լուսային և լազերային բազում էֆեկտներով: Ներկայացման մեջ հանդես են գալիս Լիպարիտ Ավետիսյանը, Պերճ Քարազյանը, Հասմիկ Թորոսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը, Ջուլիետա Ալեքսանյանը, Մերի Ավետիսյանը, Կիմ Սարգսյանը և այլք:

Նմանատիպ նյութեր