211652_close_icon
views-count10806 դիտում article-date 14:30 03-04-2020

Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու էր եկել եղբայրը

Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու էր եկել նրա եղբայրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել այդ հուզիչ հանդիպումից: «Մինչ օրս աղջնակին հարազատներից ոչ ոք չէր տեսակցել: Տարիների դադարն ավարտվեց նման ջերմ գրկախառնությամբ ու հետագայում իրար հետ շփվելու ցանկությամբ»,-գրել է նա: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/09/1149384/]հայտնել [/url]էինք, որ մարտի 8-ին Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրիի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամյսա կալանքի որոշում կայացնի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի բնակիչ, 28-ամյա Դավիթ Պողոսյանի նկատմամբ: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում էր այս տարվա մարտի 5-ին Գյումրիում Գյումրիի բնակիչ, 43-ամյա Մարիամ Խ.-ին դաժան ծեծի ենթարկելու, որի հետևանքով վերջինս գիտակցության չգալով ՝ մահացել էր և նրա անչափահաս աղջնակին ծեծի ենթարկելու մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր