7326 դիտում
14:02 25-03-2020
Ուղեւորահոսքի կրճատման պատճառով մարտի 27-ից չեղարկվում են Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրանացքները
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքի ուղեւորահոսքի կրճատմամբ պայմանավորված՝ մարտի 27-ից չեղարկվում են ժամը 9:15-ին Երեւանի երկաթուղային կայարանից եւ 17:55-ին Գյումրիի երկաթուղային կայարանից մեկնող №100/101 Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթները:
Ժամը 7:55, 14:25 ու 18:25 Երեւանից եւ 7:45, 11:55 ու 18:15 Գյումրիից մեկնող Երեւան-Գյումրի-Երեւան երթուղու այլ էլեկտրագնացքները աշխատելու են առանց փոփոխությունների:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն նաեւ հիշեցնում է, որ Երեւան-Թբիլիսի-Երեւան միջազգային ուղեւորատար գնացքը երթեւեկությունը վերսկսվելու է Հայաստանի Հանրապետությունում գործող արտակարգ դրության ավարտից եւ սահմանային կետերի լիարժեք աշխատանքի վերականգնումից հետո:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղեւորների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նմանատիպ նյութեր
1219 դիտում
13:36 02-06-2020
ՀԿԵ-ն վերսկսում է Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը
3212 դիտում
15:15 04-04-2019
Չեղարկվել է ապրիլի 5-ի առավոտյան Երեւանից մեկնող Երեւան-Գյումրի արագընթաց էլեկտրանացքը
3800 դիտում
15:59 16-10-2020
Հոկտեմբերի 17-18-ին տեխնիկական պատճառներով չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթացների ուղերթները
Այս բաժնից
1993 դիտում
13:59 05-02-2025
Հայտնի է՝ ովքեր են այսօր Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածները. ArmLur.am
2044 դիտում
12:22 05-02-2025
Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ