211652_close_icon
views-count672 դիտում article-date 11:00 01-04-2020

Ինչո՞ւ պարզապես ամեն օր չենք հրապարակում վարակակիրների անուն-ազգանունները, Էդգար Առաքելյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Լսեցի Ավինյանի ելույթն ԱԺ-ում, որտեղ նա հիմնավորում էր աղմկահարույց օրինագծի կարևորությունը: Եվ այսպես, ԱԴ պատվարժան պարետն ասում է, որ փոփոխություններն արվում են զուտ այն նպատակով, որպեսզի մեր քաղաքացիները օր, ժամ, րոպե առաջ հեռախոսազանգի միջոցով տեղեկանան վարակակրի հետ իրենց հնարավոր շփումների և դրանից բխող ստուգվելու կամ ինքնամեկուսացվելու անհրաժեշտության մասին: Հիմա եթե մեր գերխնդիրն իրոք դա է, ինչո՞ւ պարզապես ամեն օր չենք հրապարակում վարակակիրների անուն-ազգանունները և լուսանկարները, որպեսզի նրանց հետ շփում ունեցած, հետևաբար ռիսկի խմբում գտնվող անձինք ոչ թե րոպե, այլ վայրկյան շուտ ԻՆՔՆԱտեղեկանան վտանգի մասին ու դիմեն համապատասխան քայլերի: Արտակարգ դրություն, ուրեմն արտակարգ դրություն, անձնական կյանքի ու տվյալների անձեռնմխելիության խախտում, ուրեմն խախտում, նա վայնե, ինչպես ասում են, ուրեմն նա վայնե: Եթե միջոցների մեջ խտրություն չենք դնում, ուրեմն ինչու չենք ընտրում ամենաարագն ու արդյունավետը, այլ աջ ձեռքով ձախ ականջն ենք քորում, այն էլ ծոծրակի վրայով: Հ.Գ. Հարցս հռետորական չի, իրոք փաստարկված պատասխանի եմ սպասում ու ծագեց այն բանից հետո, երբ ելույթը լսելուց հետո հիշեցի, որ առավոտյան կարդացել եմ ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի գրառումն իր վարակված լինելու մասին և դա համարել եմ շատ կարևոր տեղեկատվություն իր հետ շփված անձանց համար: Էդ ընկերոջն ու մեզ բոլորիս առողջություն»: [img]https://st0.shamshyan.com/editor/0315774001585717912933956.png[/img]

Նմանատիպ նյութեր