47182 դիտում
21:55 31-03-2020
Անգամ կորոնավիրուսը պարապ չի թողնում հանցագործ տականքներին. լուսաբացին Երևանում տեղի է ունեցել կողոպուտ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 31-ին, կողոպուտ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում, դեռևս չճշտված տեղեկություններով՝ 2-ից 3 հոգի ապօրինի մուտք են գործել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան փողոցի տներից մեկի բակ, որտեղ առաջին հարկի պատուհանից մուտք են գործել տուն, փորձել թալանել տունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տան տերերը՝ 56-ամյա Ա. Բ.-ն, նրա որդիները՝ 40-ամյա Է. Բ.-ն, և 30-ամյա Ս. Բ.-ն դիմադրութուն են ցույց տվել ճիվաղներին, որի ընթացքում տականքները իրենց սև գործը ավարտին չհասցրած դիմել են փախուստի:
Գ. Շամշյանի տեղեկություններով, այնուամենայնիվ, ճիվաղները տանից հափշտակել են գումար:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3218 դիտում
10:18 13-03-2018
Պարապ ժամանակներ. չինովնիկները սպասում են նոր կառավարությանը. «Ժողովուրդ»
2423 դիտում
11:12 19-07-2019
Պարապ «զվռնելու» փոխարեն՝ ինքնակրթվեք. Փաշինյանը՝ «Իմ քայլ»-ին. «Փաստ»