2426 դիտում
11:12 19-07-2019
Պարապ «զվռնելու» փոխարեն՝ ինքնակրթվեք. Փաշինյանը՝ «Իմ քայլ»-ին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը հանձնարարել է ամառվա արձակուրդների ընթացքում ոչ թե պարապ «զվռնել», այլ ազատ ժամանակն օգտագործել ու ինքնակրթմամբ զբաղվել, ավելի կոնկրետ՝ աշխատել իրենց վրա՝ պարբերաբար օրենքներ կարդալով և օրենսդրական նախաձեռնությունների վրա աշխատելով:
Բնականաբար, Փաշինյանը ներկայացրել է իրենց ընդհանուր թեզերը, թե ինչ «գծի» մեջ պետք է գործունեություն ծավալել ու չանցնել նախատեսված սահմանները:
Տեղեկությունների համաձայն, նա իր դժգոհությունն է հայտնել ԱԺ մի քանի մշտական հանձնաժողովներից, որոնք ղեկավարում են իշխանության ուժի ներկայացուցիչները: Մեր աղբյուրների պնդմամբ, նա մոտավորապես հասկացրել է, որ «մարդու խայտառակ եք անում, նայեք մյուս հանձնաժողովներն ինչ բովանդակային ու լուրջ նիստեր են անում, դրսից փորձագետներ հրավիրում»:
«Օրինակելի հանձնաժողովների առումով» խոսքն, ի դեպ, միայն ընդդիմադիրների ղեկավարածներին չի վերաբերում: Ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը գոհ է նաև գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի, պետական-իրավական հարցերի և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներից:
Փոխարենը, նույն աղբյուրների փոխանցմամբ, չափազանց դժգոհ է եղել արտաքին հարաբերությունների, եվրաինտեգրացիայի ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարների աշխատանքից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3218 դիտում
10:18 13-03-2018
Պարապ ժամանակներ. չինովնիկները սպասում են նոր կառավարությանը. «Ժողովուրդ»
47182 դիտում
21:55 31-03-2020
Անգամ կորոնավիրուսը պարապ չի թողնում հանցագործ տականքներին. լուսաբացին Երևանում տեղի է ունեցել կողոպուտ
Այս բաժնից
1222 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»